ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Սամվել  Աղումյան

Տնտեսական բաժնի պետ

Տնտեսական բաժինը Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է Ակադեմիայի և դրա կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների տնտեսական սպասարկման աշխատանքները:

Տնտեսական բաժնի նպատակները և խնդիրները.

  • իրականացնել Ակադեմիայի գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման և պահեստավորման աշխատանքները, հավատարմագրերով ստանալ Ակադեմիայի անվամբ ստացված գույքն ու ապրանքանյութական արժեքները,
  • վարել Ակադեմիայի պահպանման ծախսերով նախատեսված կոմունալ-կենցաղային ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի կազմման և կնքման աշխատանքները,
  • հսկողություն իրականացնել Ակադեմիայի բոլոր մասնաշենքերի շահագործման նկատմամբ և կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները,
  • ապահովել Ակադեմիայի գույքագրման աշխատանքների կատարումը,
  • վարել Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների, սովորողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ծախսերի օրական հաշվառումը, ինչպես նաև կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվառումը,
  • իրականացնել կաթսայատների անխափան և  անվտանգ շահագործումը,
  • մասնակցել Ակադեմիայի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պետական գնումների անվանացանկերի կազմման աշխատանքներին:

 

Էլ. փոստ՝   samvel.aghumyan@paara.am