«Արդշինբանկ» ՓԲԸ-ն մագիստրանտներին հրավիրում է մասնակցելու թափուր աշխատատեղի մրցույթներին
«Ալեքս Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Կորպորատիվ վաճառքի մասնագետի: Նամակին կից ֆայլով ձեզ ենք ուղարկում թափուր հաստիքի նկարագիրը և աշխատանքային պայմանները: Խնդրում ենք, աշխատանքի ընդունման դեպքում, հետադարձ կապ պահել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Տաթև Դանիելյանի հետ (077-85-42-52): Դիմելու համար CV-ները կարող են ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ hr@arexgroup.am:
Ընկերության հասցեն՝ ք․ Երևան, Գրիբոյեդով 25/25։
Աշխատանքի նկարագրություն
Golden West Freight ընկերությունը հայտարարում է Լոգիստիկ օպերատորի թափուր հաստիքի մրցույթ։ Այն Հայաստանի խոշորագույն բեռնատար բրոքերային ընկերություններից է, որը զբաղվում է տրանսպորտային–լոգիստիկ գործունեությամբ և աշխատում ԱՄՆ–ի հետ։
Աշխատանքը իդեալական է ուսանողների համար, քանի որ լիարժեք համատեղելի է ուսման հետ, ունի հարմարավետ աշխատաժամեր և աշխատանքի ավարտից հետո տրամադրվում է ապահով ճանապարհամիջոց դեպի տուն։ Ի հավելում դրան՝ ընկերությունն առաջարկում է նաև մի շարք հետաքրքիր առավելություններ և ճկուն վարձատրման համակարգ։
Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ https://staff.am/am/logistics-
Ցանկացած հարցի կամ ընթացակարգային խնդիրների դեպքում խնդրում ենք կապվել հետևյալ էլ․ հասցեի միջոցով՝ golden.westlogistic@gmail.com
Մինչև 25 տարեկան երիտասարդնե՜ր, եթե ուզում եք արդյունավետ անցկացնել 2020 թվականի մնացած ամիսները, կարող եք օգտվել ոլորտային պրակտիկայի հնարավորությունից
Բացել հղումը՝ Համագործակցության հրավեր
ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հետևյալ իրավաբանական և խորհրդատվական ծառայությունները
Աշխատանքի հնարավորություն
Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը ձեզ հնարավորություն է տալիս մասնակցելու տարբեր ոլորտի կազմակերպությունների կողմից իրականացվող սեմինարներին, դասընթացներին և վարպետաց դասերին: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը՝ հետևյալ հղումով https://goo.gl/forms/XPTVBAwTyeZZ46Kp1
Դասընթացներին մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ:
Հպարտության հերթական առիթ
ՀՀ պետական կառավարման ակադեմիան մշտապես հետամուտ է իր շրջանավարտներին և մագիստրանտներին աշխատանքի տեղավորելու խնդրով: Պատահական չէ, որ Ակադեմիայում այդ ցուցանիշը բավական բարձր է:
Օրերս ՀՀ ՊԿ ակադեմիայի հերթական մագիստրանտը՝ Իրավագիտության երկրորդ կուրսի ուսանող Սևադա Սարգսյանը, իր հարուստ գիտելիքների շնորհիվ ցանկալի աշխատանք ունեցավ. այսուհետ նա որպես արբիտրաժային գործերով օգնական է աշխատելու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի աշխատակազմում:
ՀՀ ՊԿԱ-ի աշխատակազմը և մասնավորապես Կարիերայի կենտրոնը, որի ներդրումը մեծ է այս գործում, սրտանց շնորհավորում է Սևադա Սարգսյանին և մաղթում նորանոր հաջողություններ:
Վաճառքի օկտավա (ԴՈ-ից ԴՈ)
Բանկային կառավարման դպրոցը, միավորելով ոլորտի լավագույն 9 թրեյներներին, սկսում է նախադեպը չունեցող դասընթացների շարք:
ՎԱՃԱՌՔԻ ՕԿՏԱՎԱ՝ այն ամենն, ինչ պետք է վաճառքի ամբողջական ցիկլն իրականացնելու համար՝ ԴՈ-ից մինչև ԴՈ:
Մենք գիտենք, թե ինչ ենք ուսուցանում, քանզի մեր գիտելիքները պրակտիկ են և երկար տարիների փորձի վրա են հիմնված: Մեզանից յուրաքանչյուրն իր կողմից դասավանդվող թեմայի փորձագետն է, – ասում են դասընթացի թրեյներները:
Ու՞մ համար է նախատեսված դասընթացը.
Դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք՝
Դասընթացի թեմաներ
Տևողություն և ժամ
Դասընթացները կկայանան 2017թ.-ի հունիսի 05-ից մինչև հուլիսի 11-ը`շաբաթական 3 անգամ`ժամը 18:30-ից 20:00:
Դիմելու ընթացակարգ
Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2017 թվականի հունիսի 03-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Վաճառքի օկտավա (դո-ից դո)») կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am (էջի ներքևի մասում)
Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես:
Դասընթացի արժեք
Դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ `ներառյալ ԱԱՀ
Դասընթացի շրջանակներում դասավանդելու են 9 թրեյներներ, ովքեր իրենց ոլորտի լավագույններն են:
ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը ներկայացնում է մեր վստահելի գործընկերների նոր նախագիծը:
Պրակտիկայի արդյունքում կզարգացնեք ձեր մասնագիտական կարողությունները, ձեռք կբերեք կարիերայի կառավարման հմտություններ, կստանաք պրակտիկ գիտելիքներ ոլորտում հաջողությունների հասած մասնագետներից և ինքնուրույն կկառուցեք ձեր կարիերայի ուղին: Շտապե՛ք դիմել:
ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը ներկայացնում է
«Motive marketing and management agency» ընկերությունը ՀՀ ՊԿԱ ուսանողների համար սիրով տրամադրում է կամավորական աշխատանքի հնարավորություն (կամավորներ`միջոցառման աշխատանքների կազմակերպման համար)` խոստանալով ապագայում հեռանկարային հնարավորություններ` աշխատանքային փորձ, հավաստագիր, ինչպես նաև հովանավորչական նամակ ձեր նախընտրած կազմակերպության համար:
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.
1. Անգլերենի և ռուսերենի իմացություն,
2. Համակարգչային գիտելիքներ,
3. Գրագետ խոսք,
4. Կազմակերպչական ջիղ,
5. Պատասխանատվության զգացում:
Ի՟նչ կստանաք արդյունքում.
1. Աշխատանքային փորձ,
2. Նոր գիտելիքներ նախագծի կառավարման մասին,
3. Հավաստագիր և նամակ ձեր նախընտրած գործատուին,
4. Ընկերության թրեյնինգներին և քննարկումներին անվճար մասնակցելու հնարավորություն,
5. Հետագայում աշխատանքի անցնելու հնարավորություն:
Հետաքրքրված անձինք CV կարող են ուղարկել motive.marketing.management@gmail.com (պարտադիր նաև` lena.grigoryan@paara.am) հասցեին` վերնագրում նշելով կամավորական աշխատանք:
Կառավարման ակադեմիայի հարգելի՛ մագիստրանտներ և շրջանավարտներ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ՄԱԶԾ-ԳէՖ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարել է 2 փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
https://jobs.undp.org/cj_view_job.cfm?cur_job_id=68687
https://jobs.undp.org/cj_view_job.cfm?cur_job_id=68695
ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում շարունակում է Երևան քաղաքում իրականացնել արդեն ավանդական դարձած աշխատանքի տոնավաճառները՝ նպատակ ունենալով իրազեկել բնակչության լայն շրջանակներին զբաղվածության ապահովման պետական ծրագրերի և հնարավորությունների մասին, ապահովել անմիջական կապ գործատուների հետ, խթանել նրանց զբաղվածությունը:.
Հերթական աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա հոկտեմբերի14-ին` ժամը 11.00-15.00-ը, Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից վերակառուցված զբոսայգու տարածքում:
Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 70 գործատու: Ներկայացված կլինեն ավելի քան 350 թափուր աշխատատեղեր: Խնդրում ենք ներկայանալ CV-ով:
Կառավարման ակադեմիայի հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ
Հայաստանի հաշվապահական հաշվառման գրասենյակների ցանցը աշխատանքի է հրավիրում տնտեսագիտական կրթությամբ մասնագետի՝ 2-3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձով:
Հետաքրքրվող անձինք կարող են դիմել ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոն:
Համակարգչային ծրագրավորման մասնագետների թափուր աշխատատեղեր
Պրակտիկա
Պրակտիկան հիանալի և արդյունավետ միջոց է շաղկապելու ակադեմիական փորձն ու մասնագիտական ունակությունները աշխատաշուկայում: Պրակտիկան հնարավորություն է ընձեռում յուրացնելու աշխատանքի կարևոր տարրերը աշխատավայրում, զարգացնելու գիտելիքները և մրցունակ դառնալու աշխատաշուկայում:
Պրակտիկան կարող է լինել կես կամ ամբողջ օրով, վճարովի կամ անվճար, մի քանի շաբաթ կամ ամբողջ տարի տևողությամբ, ուսանողների կամ շրջանավարտների համար, հայաստանյան կամ արտասահմանյան հաստատություններում:
Պրակտիկայի կարևորությունն ու անհրաժեշտությունը
Ինչի՞ց սկսել:
Մեր տրամադրության տակ առկա է ուսանողների պրակտիկան կազմակերպելու և աշխատանքի տեղավորելու մեծ բազա:Մեր թիմը պատրաստ է կազմակերպել ձեր պրակտիկան` ըստ ձեր որակավորման և գիտելիքների:
Աշխատանք
Կենտրոնի ամբողջ գործունեությունն ուղղված է Ակադեմիայի ուսանողներին և շրջանավարտներին օգնելուն` ուսումից հետո գտնել ցանկալի աշխատանք:
1. Աշխատանքի հնարավորություն
2. Մենեջերի աշխատանքի առաջարկ
02.09.2015
ՀՀ-ում տարբեր ոլորտներում LOGOS EXPO-ների կազմակերպիչ ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում Ակադեմիայի ակտիվ և հետաքրքրված անձանց համար: Առավել նախաձեռնող և աչքի ընկնող շրջանավարտները կունենան նաև աշխատանքի ընդունվելու հնարավորություն, քանզի ընկերությունում առկա են մենեջերի թափուր աշխատատեղեր:
Ակադեմիայից խնդրել են ներկայացնել 2-3 հոգու թեկնածություն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Պրակտիկայի ընթացքում ձեր աշխատանքային պարտականությունների բնույթն է լինելու նաև հեռախոսազանգերի միջոցով հայաստանյան տարբեր ընկերությունների ներգրավումը և մասնակցությունը ցուցահանդեսներին:
Մանրամասների համար խնդրում ենք կապվել ՀՀ ՊԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի աշխատանքների համակարգող Ելենա Գրիգորյանի հետ 099414747 հեռախոսահամարով: