Լրացուցիչ կրթության վարչություն

Գայանե Հովհաննիսյան

Լրացուցիչ կրթության վարչության պետ

 

Վարչության նպատակներն ու խնդիրները

Վերապատրաստման բնագավառում Ակադեմիայի նպատակներն են`

  • հանրային ծառայության և մասնավոր հատվածի համար կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը,
  •  հանրային ծառայության համակարգում համապատասխան կադրային բազայի ստեղծմանը նպաստելը,
  •  հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացի (միջոցառման) կազմակերպումը,
  •  հանրային, պետական և համայնքային ծառայողների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը,
  •  հանրային, պետական և կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման կարիքների ուսումնասիրումը և գնահատումը,
  •  ծրագրերի մշակումը և իրականացումը ժամանակակից գիտատեխնիկական և դասավանդման մեթոդների կիրառմամբ` ներկայացնելով համակարգում իրականացվող քաղաքականության իրավական հիմքերը, զարգացման ռազմավարական հիմնահարցերը:

Հեռ.` 010 27-75-15

Էլ.փոստ՝ gayane.hovhannsiyan@paara.am