Ռազմավարական կառավարում

 

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ռազմավարական կառավարման գործընթացին և նպաստել, որ ստացած գիտելիքները կարողանան կիրառել ռազմավարական որոշումների կայացման ժամանակ: Ռազմավարական կառավարման գործընթացը ենթադրում է կազմակերպության տեսլականի մշակում, միջավայրերի վերլուծություն, որոնց հիման վրա իրականացվում է ռազմավարությունների մշակում, ընտրություն, իրագործում և գնահատում: Այս գործընթացի հիմքում ընկած են ինչպես ստանդարտ մոտեցումներ, այնպես էլ էթիկական, գլոբալացման և մինչֆունկցիոնալ հիմնախնդիրներ:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Ռազմավարական կառավարման գործընթացը
  • Կազմակերպության առաքելությունը, տեսլականը
  • Կազմակերպության արտաքին և ներքին միջավայրերը
  • Կազմակերպության ֆինանսական մոդելավորում
  • Կազմակերպության ռազմավարությունները, դրանց տեսակները
  • Կազմակերպության ռազմավարության մշակումը և ընտրությունը
  • Կազմակերպության ռազմավարության իրականացումը և գնահատումը

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ

Դասընթացի արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 525.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Գայանե Հովհաննիսյան,  Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: