Հաշվապահական հաշվառման հիմունքներ

Դասընթացի նկարագիրը

Հաշվապահական հաշվառումը ցանկացած կազմակերպության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, որն ապահովում է կազմակերպության գործունեության արդյունավետությունը: Այս դասընթացը հնարավորություն կտա սկսնակ հաշվապահներին ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ հաշվապահական հաշվառման վերաբերյալ, զարգացնելու դրանք և զբաղվելու հաշվապահական հաշվառմամբ:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Հաշվապահական հաշվառման տեսության հիմունքները
  • Հաշվապահական հաշվեկշիռ
  • Հաշվապահական հաշիվներ և հաշվային պլան
  • Ֆինանսական հաշվետվության տարրեր. ճանաչում և չափում, ակտիվների և պարտավորությունների դասակարգում
  • Արտադրություն
  • Դրամական միջոցներ
  • Դեբիտորական պարտքեր և տրված կանխավճարներ
  • Կրեդիտորական պարտքեր և ստացված կանխավճարներ. գնումների գծով պարտքեր
  • Վարկերի և փոխառությունների հաշվառում
  • Աշխատավարձ
  • Հարկեր, հարկային ռեժիմներ, այլընտրանքային վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ
  • Արտարժույթով գործարքների հաշվառում
  • Սեփական կապիտալ
  • Եկամուտների և ծախսերի դասակարգում
  • Գործառնական եկամուտներ և ծախսեր
  • Ոչ գործառնական եկամուտներ և ծախսեր

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝ 45.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 550.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Գայանե Հովհաննիսյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: