Դասընթացի նկարագիրը
Այս դասընթացի նպատակն է մասնակիցների շրջանում ձևավորել աշխատանքային հարցազրույց կազմելու և վարելու հմտություններ: Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն մարդկային ռեսուրսների կառավարման հիմնադրույթներին, աշխատանքային պրոֆիլի կազմման հիմնական սկզբունքներին, հարցազրույցի անցկացման սկզբունքներին, փուլերի առանձնահատկություններին և հարցազրույցների տարատեսակներին: Այդ գիտելիքները հնարավորություն կընձեռեն մասնակցին կազմելու աշխատանքային պրոֆիլ՝ փսիխոգրամա և պրոֆեսիոգրամա, աշխատանքային հայտարարություններ, դասակարգել ստացված ռեզյումեները, վարել հարցազրույցներ, վերլուծել ստացված տեղեկատվությունը և ընտրել տվյալ պաշտոնի համար առավել նպատակահարմար թեկնածուին:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ
Դասընթացի արժեքը՝ 35.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 475.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: