Դասընթացի նկարագիրը
Դասընթացի նպատակն է աջակցել ինչպես պատվիրատուների՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական հիմնարկների գնումները համակարգողների որակավորման և նրանց կողմից իրականացվող գնման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ նպաստել հանրային գնումների գործընթացներում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը:
Դասընթացը կօգնի նաև գնումների համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներին հաջողությամբ հանձնել գնումների մասին ՀՀ օրենսդրության իմացության գնահատման նպատակով իրականացվող՝ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարարության) կողմից կազմակերպվող քննությունը և ընդգրկվել վերջինիս կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնակիցների ցուցակում:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ
Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: