Ֆինանսների կառավարում

 

Դասընթացի նկարագիրը

Յուրաքանչյուր կազմակերպության, ընկերության (այդ թվում՝ արտադրական), գերատեսչության /հետայսու՝ Ընկերություններ/ արդյունավետ կառավարման հիմքում ընկած է ֆինանսական կառավարման բաղադրիչը: Այս դասընթացը հնարավորություն կտա ունկնդիրներին տիրապետել Ընկերությունների կողմից ծավալվող գործընթացներում ֆինանասական արդյունավետ կառավարման գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման կարողություններ:

 

 Դասընթացի  հիմնական թեմաները

  1. Գնագոյացումը բազմաանվանացանկով և տեսականիով արտադրանքի դեպքում: Տեսականու արդյունավետ կառուցվածքի ընտրություն

 

  1. Արտադրանքի գնի կառուցվածքային տարրերի փոփոխության ազդեցության գնահատումը

 

  1. Հարկային դրույքաչափերի փոփոխության ազդեցության գնահատումը (Հայաստանի օրինակով):

 

  1. Արտադրանքի գնի փոփոխման դեպքում անվնասաբերության որոշումների վերլուծություն

 

  1. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և գների փոփոխությամբ պայմանավորված ձեռնարկության որոշումների ընդունումը

 

  1. Կոմպլեկտավորող արտադրանք արտադրել, թե՞ ձեռքբերել

 

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ

Դասընթացի արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 525.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Գայանե Հովհաննիսյան, Հասմիկ Նավասարդյան,  Անուշ Հողմրցյան: