Բախումների և սթրեսի կառավարում

 

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել բախումների և սթրեսի կառավարման  հմտություններ:

Բախումը ծնում է սթրես, սթրեսը՝ բախում: Այս երկու երևույթների կառավարումը թույլ կտա մեզ զգալ առավել գիտակ, իրազեկ և վստահ: Դասընթացի մասնակիցները  կստանան  գիտելիքներ ինչպես հոգեբանական սթրեսի առանձահատկությունների, տարատեսակների, փուլերի ու հետևանքների  մասին,  այնպես  էլ բախումների առանձնահատկությունների,  կոնֆլիկտային վարքի ռազմավարությունների շուրջ: Դասընթացի  ավարտին յուրաքանչյուր մասնակից կկարողանա տարբերակել սթրեսոգեն իրավիճակները և սթրեսորները, կկարողանա  ստեղծել այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք կնպաստեն դիսթրես առաջացնող իրավիճակների նվազեցմանը, ինչպես  նաև  կտիրապետեն բանկցելու  արվեստին:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Ընդհանուր պատկերացում սթրեսի մասին
  • Սթրեսի հաղթահարման տեխնիկաներ
  • Աշխատանքային սթրես / մասնագիտական այրում
  • Ընդհանուր պատկերացում բախման և դրա տարատեսակների մասին
  • Կոնֆլիկտային վարքի ռազմավարություններ
  • Կոնֆլիկտների հոգեբանական ասպեկտը
  • Բախումների վերլուծության մեթոդներ
  • Լարվածությունը նվազեցնելու հմտություններ
  • Բանակցելու կիրառական հմտություններ

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 420.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ  կրթության վարչություն՝ Գայանե Հովհաննիսյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: