Կառավարման ամբիոն

Վիլեն Վիկտորի Խաչատրյան

 Կառավարման ամբիոնի վարիչ,

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում,  Մարդկային ռեսուրսների կառավարման, Գործարար վարչարարություն (առկա և հեռավար)  կրթական ծրագրերով:

Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում:

Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նա­խագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:

Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)» մագիստրոսական կրթական ծրագիր (երեկոյան ուսուցում)

«ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)» կրթական ծրագիր (հեռավար ուսուցում)

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ