Իրավագիտության ամբիոն

Թամարա Շաքարյան

Իրավագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,

իրավ.գիտ.թեկն., դոցենտ

 

Իրավագիտության ամբիոնը հանդիսանում է թողարկող ամբիոն «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրանտների համար։

Ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հաստատված ուսումնական պլաններով և ժամանակակից առարկայական ծրագրերով:

Իրավագիտության ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։

Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նա­խագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

 

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 

 

 

Կրթական ծրագրի  դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները ստորև՝