Հոգեբանության եվ քաղաքագիտության ամբիոն

Լաուրա Համբարձումի Պետրոսյան

 Հոգեբանության և քաղաքագիտության  ամբիոնի վարիչ,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

2002 թվականին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ստեղծվում է Կիրառական հոգեբանության և սոցիալական զարգացման ամբիոնը, որը հետագայում վերանվանվում է Հոգեբանության, այնուհետև՝ Կառավարման հոգեբանության ամբիոն: Այն Ակադեմիայի կառուցվածքային ուսումնագիտական ստորաբաժանումներից է: 2002-2003 թվականների ընթացքում ամբիոնի աշխատանքները ղեկավարել են հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը (2003-2006 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը (2006-2007 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:

2011 թվականից մինչև 2020 թ. մարտի 30-ը Կառավարման հոգեբանության ամբիոնը ղեկավարում էր հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

2021 թվականի մարտի 31-ին, Ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ ընտրվեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը:

 

Ամբիոնի տեսլականն է՝ հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի զարգացմանը՝ իրականացնելու «Հոգեբանություն» մասնագիտությամբ և հարակից միջդիսցիպլինար կրթական ծրագրեր՝ կարևորելով հայաստանյան զարգացման հիմնախնդիրները:

Ամբիոնի առաքելությունն է՝ պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքային խնդիրների հոգեբանական օրինաչափությունների բացահայտումը և զարգացման ուղիների առաջադրումը:

 

«Կառավարման հոգեբանություն» ծրագրի նպատակներն ու խնդիրները

Նպաստել մարդկային ներուժի զարգացմանը պետական կառավարման համակարգում և մասնավոր հատվածում` իրականացնելով կառավարիչների, կառավարման մասնագետների և պետական ու մասնավոր համակարգերում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական կարևոր հոգեբանական որակներին ուղղված պատրաստում ու վերապատրաստում:

     Նպաստել Ակադեմիայում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ ու դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ:

     Խրախուսել կառավարման հոգեբանության ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումների՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

   Համապարփակ կերպով պլանավորել, արդյունավետ իրականացնել և շարունակաբար զարգացնել Ամբիոնի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության ու մասնակցային որոշումների կայացման կառուցակարգերը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի դրույթների կիրառումը և շահակիցների շրջանում թափանցիկության ապահովումը:

Ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի շրջանակներում և Ամբիոնի կողմից սահմանված գիտահետազոտական ոլորտների առանցքային բնագավառներում իրականացնել գործատուների քարտեզագրում՝ ըստ ապագայում պահանջվող մասնագետների պատրաստման ոլորտային ուղղվածությունների:

              

Ուսուցում

Ամբիոնում դասավանդում են հոգեբանական գիտությունների մեկ թեկնածու, երեք դոցենտ, մեկ պրոֆեսոր, երկու դոկտոր-պրոֆեսոր:

Ամբիոնում իրականացվում են՝

  • «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագիրը,
  • «Գործնական հոգեբանություն» կրթական ծրագիրը
  • «Մարդկային ռեսուրսների կառավարում» միջամբիոնային կրթական ծրագիրը՝ «Կառավարում» ամբիոնի հետ համատեղ,
  • հետբուհական մասնագիտական կրթություն,որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` ԺԹ.00.01.– «Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն» մասնագիտության գծով,
  • լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Կառավարման հոգեբանության ամբիոնի դասախոսները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրներին:

Կառավարման հոգեբանության ամբիոնը համագործակցում է տեղական և միջազգային գիտական կառույցների և բուհերի հետ:

  

«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրում դասավանդվող դասընթացներ

 

  1. Քաղաքականության տեսություն
  2. Կառավարման արդի հիմնախնդիրները
  3. Մասնագիտական օտար լեզու
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  5. Ժամանակակից հոգեբանության հիմնահարցեր
  6. Աշխատանքային գործունեության կազմակերպման իրավական հիմունքներ
  7. Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական հիմունքներ
  8. Կիրառական սոցիալական հոգեբանություն
  9. Անձի հիմնախնդիրը ժամանակակից տեսություններում
    • Մշակութաբանություն
  10. Անձնակազմի հոգեբանական կառավարում
  11. Մասնագիտական զարգացման հոգեբանություն
  12. Ստեղծարար կառավարում
  13. Քաղաքական գործունեության հոգեբանություն
  14. Կառավարման հոգեբանություն
  15. Կոնֆլիկտների կառավարման հոգեբանություն
  16. Մասնագիտական գործունեության հոգեֆիզիոլոգիական հիմունքները
  17. Մաթեմատիկական մեթոդները հոգեբանության մեջ
  18. Հոգեբանական ինքնակարգավորման մեթոդներ
  19. Անձնակազմի ընտրության և համալրման հոգեբանություն
  20. Գործնական հաղորդակցման հոգեբանություն և էթիկա

  

Ընտրովի դասընթացներ

 

  1. Խմբային գործունեության հոգեբանական կառավարում
    • Կազմակերպչական հոգեբանական խորհրդատվություն
  2. Կառավարչական որոշումների ընդունման հոգեբանություն
    • Ղեկավարի հոգեբանական կոմպետենտություն
    • Ներազդեցության հոգեբանություն
  3. Կազմակերպության PR-ի և գովազդի հոգեբանություն
    • Իմիջի հոգեբանություն
  1. Սոցիալ-հոգեբանական մարզումներ
  • Աշխատանքային մոտիվացիայի զարգացման հոգեբանություն

Էլ.փոստ՝ laura.petrosyan@paara.am

 

Հրապարակումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է ՀՀ-ում քաղաքական գիտության զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը նպաստելու համար: Ստեղծման ժամանակ կրթաբլոկն անվանվել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության հիմունքներ»:

2002 թվականին, երբ Կառավարման դպրոցը վերանվանվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հիմնադրվեց «Քաղաքագիտություն (քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ)» ամբիոնը:

2006թ. այն վերակազմակերպվեց «Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» ամբիոնի՝ նկատի ունենալով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գերատեսչություններին անհրաժեշտ են քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության մրցունակ մասնագետներ: Ստեղծման պահից ի վեր ամբիոնը միջազգային և ներպետական տարբեր ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով Կանադայի, Իռլանդիայի, Անգլիայի նմանօրինակ կառույցների հետ:

1997 թվականից մինչ այսօր ամբիոնը ղեկավարում է քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանը: Մարիամ Մարգարյանը 2006թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է: 2014թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Ամբիոնի գլխավոր խնդիրը պետական և քաղաքական կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում որակյալ կադրերի պատրաստումն է՝ շարունակական կրթության և արդիականացման միջոցով: Տեսական և կիրառական գիտելիքների համադրման նպատակով ամբիոնը պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ քաղաքական արդիականացման և զարգացման հիմնախնդիրներին:

 

Ուսուցում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ՊԿԱ կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է`

Ա. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մագիստրոսի մասնագիտական կրթություն: Շրջանավարտներին շնորհվում է  քաղաքագիտության մագիստրոսի որակավորում «քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

Ամբոնում գործում է կրթական երեք ծրագիր՝ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»,  «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականութուն»    և  «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ»:

 

«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ուսումնական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման արդյունավետության ապահովման բնագավառում` հնարավորություն ընձեռելով երիտասարդներին՝

  • կատարելու վերլուծություններ և կանխատեսումներ,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • իրականացնելու քաղաքական խորհրդատվություն (consulting, speech writing, image making),
  • տիրապետելու և PR և GR (Government Relations) սկզբունքներին,
  • մեկնաբանելու քաղաքական փոփոխությունների ընթացքն ու ազդեցությունը ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման վրա,
  • վարելու բանակցություններ` տիրապետելով բանավեճի և երկխոսության արվեստին

 

«Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» ուսումնական ծրագիրը համակարգում է քաղաքական գիտության զարգացման արդի միտումները` նպատակ ունենալով բացահայտելու տեղական (ազգային), տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների արժեքաբանությունը: Դա հնարավորություն կընձեռնի երիտասարդներին՝

  • ուսումնասիրելու արդի աշխարհաքաղաքական հրա­մայականները՝ վերլուծելով ու կան­խա­տե­սե­լով տեղական, տարածաշրջանային և գլոբալ շա­­հերի ներդաշնակ և աններդաշնակ մար­տա­հրա­վերները,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • կատարելու քաղաքական, ինչպես նաև քա­ղա­քա­տնտեսական փորձագիտություն և խոր­հր­դա­տվություն (expertise, consulting),
  • տիրապետելու հանրային դիվանագիտությանը (Public Diplomacy) և հանրային կապերի (Public Afafirs) զարգացման գործիքակազմին,
  • մեկնաբանելու քաղաքական արդիականացման ըն­­­թացքն ու դրա ազդեցությունը Հարավային Կով­կասի և այլ տարածաշրջանների երկրների քա­ղաքական համակարգերի ժո­ղո­վր­դա­վա­րաց­ման վրա,
  • վարելու բանակցություններ (negotiations skil­ls)` տիրապետելով բանավեճի և երկխոսության ար­վեստին:

 

Մագիստրանտները հնարավորություն կունենան՝

  • ուսումնասիրելու արդի տեղեկատվահաղորդակցական ցանցային տեխնոլոգիաները՝ վերլուծելով և իրատեսական ներկայացնելով քաղաքական բազմաչափ տարածության շահերը և մարտահրավերները,
  • դառնալու քաղաքական ժուռնալիստիկայի և PR տեխնոլոգիաների մրցունակ մասնագետներ,
  • կատարելու աշխարհաքաղաքական, ինչպես նաև քաղաքակրթական ու քաղաքատնտեսական վերուծություն և խորհրդատվություն (analysis, consulting),
  • տիրապետելու PR (Public Relations) և GR (Government Relations) գործիքակազմին,
  • մեկնաբանելու քաղաքական զարգացման առանձնահատկությունները ոչ միայն Հարավային Կովկասում, այլև քաղաքական ժամանակի և տարածության այլ չափումներում,
  • ներգրավվելու և մասնակից դառնալու գլոբալ տեղեկատվահաղորդակցական ցանցային քաղաքական իրական և վիրտուալ տարածություններում:

 

Բ. հետբուհական մասնագիտական կրթություն, որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» (դասիչ ԻԳ. 00.02) մասնագիտության գծով,

Գ. լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

No. Առարկաներ և դասընթացներ Դասախոսներ
1. Քաղաքականության տեսություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2. Քաղաքական գործընթացների մոդելավորում Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ.
թեկնածու, դոցենտ
3. Քաղաքական գլոբալացում Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու,

Հ. Թադևոսյան, քաղ. գիտ. Թեկնածու

4. Քաղաքական վերլուծություն և կանխատեսումներ Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ս. Պետրոսյան, ասպիրանտ

5. Քաղաքական   մարդաբանություն (անթրոպոլոգիա) Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
6. Էթնոքաղաքականություն Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու

Լ. Նիկողոսյան, քաղ. գիտ. թեկնածու

7. Կուսակցություններ և կուսակցական համակարգեր Ա. Զաքարյան, քաղ. գիտ. թեկնածու
8. Քաղաքական հերմենևտիկա Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
9. Քաղաքական  բանակցություններ և PR Հ. Մամիջանյան, քաղ. գիտ. թեկնածու
11. Ազգային անվտանգություն Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ
12. Քաղաքատնտեսություն Ս. Ստեփանյան,  Ֆլետչերի շրջանավարտ
Գ. Սիմոնյան, քաղ. գիտ. թեկնածու
13. Աշխարհաքաղաքական հիմնախնդիրները տեղեկատվական դարաշրջանում Վ.Հունանյան
14. Քաղաքական հաղորդակցություններ և GR կապեր Մերի Մարգարյան
15. Տարածաշրջանային զարգացումները և ՀՀ արտաքին քաղաքականությունը Վ. Ներսեսյան
16. Ուժի դրսևորման գործառույթները միջազգային քաղաքականության և անվտանգության համատեքստում Գ. Բոյախչյան

* Այլ ամբիոնների դասախոսներ, ովքեր դասավանդում են հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ:

 

«Իրավագիտություն» ամբիոնի առարկաներ`

  1. Պառլամենտական իրավունք

«Հոգեբանություն և քաղաքագիտության» ամբիոնի առարկաներ`

  1. Արդի հոգեբանություն
  2. Քաղաքական հոգեբանություն

 

 

  1. Համակարգչային հմտություններ
  2. Մասնագիտական օտար լեզու
  3. Տարածաշրջանային օտար լեզու

 

Գիտահետազոտական աշխատանքներ

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոսները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու  ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված քաղաքական գիտության արդի հիմնախնդիրներին տեղեկատվական հասարակության կայացման պայմաններում: Թեմատիկ բազմաշերտությունը հնարավորություն է տալիս ազգային-տարածաշրջանային-գլոբալ եռաչափության (անցյալ-ներկա-ապագա) տիրույթներում  հիմնովին դիտարկել քաղաքական գործ­ընթացների քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, քաղաքատնտեսական առանձ­նահատկու­թյուններն ու օրինաչափությունները:

Ամբիոնի անմիջական ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

 

 

Համագործակցություն

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ», «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» ամբիոնների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Քաղաքագիտության և իրավունքի պատմություն» ամբիոնի հետ, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ:

«ERASMUS+» ծրագրի շրջանակում փոխանակման կարգով ամբիոնը համագործակցում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիս Լոդրոն» համալսարանի հետ: Այս համագործակցության արդյունքում ամբիոնի երկու ուսանող ամեն տարի   հնարավորություն է ստանում հինգ ամսով կրթությունը շարունակել Զալցբուրգի համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտում։

Ամբիոնը ամեն ամիս կազմակերպում է դասախոսություններ և ինտերակտիվ գործնական պարապմունքներ ՀՀ քաղաքական գործիչների, ժուռնալիստների, դիվանագետների և բիզնես-էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Ամբիոնի աշխատակազմը

Մարգարյան Մարիամ ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մ.Գ. Մարգարյան քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ
   Հ. Թադևոսյան քաղ. գիտ. թեկնածու
Ս. Պետրոսյան ասպիրանտ
Մերի Մարգարյան քաղ. գիտ. թեկնածու
Ռ. Էլամիրյան քաղ. գիտ. թեկնածու
Լ. Նիկողոսյան քաղ. գիտ. թեկնածու
Ա. Զաքարյան քաղ. գիտ. թեկնածու
Հ. Մամիջանյան քաղ. գիտ. թեկնածու
Ս. Ստեփանյան Ֆլետչերի շրջանավարտ
Գ. Սիմոնյան քաղ. գիտ. թեկնածու