Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին

Ագապի Մանուկյան

Ֆինանսական եվ հաշվապահական հաշվառման բաժնի պետ

գլխավոր հաշվապահ

 

Բաժնի նպատակները և խնդիրները.

  • իրականացնել Ակադեմիայի հաշվապահական  գործունեության վարումը,
  • աջակցել Ակադեմիայի սեփականության պահպանման գործին, հսկողություն իրա­կանացնել նյութական արժեքները, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները խնայողաբար  օգտագործելու նկատմամբ,
  • հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպել հաշվապա­հա­կան  հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով Ակադեմիայի գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման առանձնահատկություններից,
  • ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրա­­­մա­կան միջոցների հաշվառումը, դրանց հետ կապված գործառույթների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ճշգրիտ և ժամանակին ամփոփումը,
  • ապահովել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) վերաբերյալ  հիմնավորված հաշվարկներ կազմելը,
  • հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա առա­ջարկություններ ներկայացնել ղեկավարությանը Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծություն անցկացնելու նպատակով,
  • ձեռնարկել միջոցներ Ակադեմիայի ֆինանսական կայունության ապահովման նպա­տակով ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ,
  • աշխատանքներ տանել հաստիքային, ֆինանսական և դրամարկղային կարգա­պահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, պարտապանների պարտքերի և այլ վնասների դուրսգրման օրինականության խստիվ պահպանման ուղղությամբ, միջոցներ ձեռնարկել պահպանելու հաշվապահական փաստաթղթերը և դրանք հետագայում հանձնել արխիվ,
  • ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների  ներդրումը,
  • ապահովել Ակադեմիայի եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, հար­կային, վիճակագրական, այլ հաշվապահական հաշվետվություններ  կազմելը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին տրամադրելը:

Հեռ.` 010 22-26-20

Էլ.փոստ՝ agapi.manukyan@paara.ampaara-bugalteria@rambler.ru