Անձնակազմի կառավարման եվ ընդհանուր բաժին

Անահիտ Ռաֆիկի  Հովհաննիսյան

Անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժնի պետ

 

Բաժնի նպատակները և խնդիրներն են՝

  • ապահովել Ակադեմիայի մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության մշակումը և ծրագրերի ընդհանուր ղեկավարումը,
  • ապահովել ռեկտորի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը,
  • կազմակերպել Ակադեմիայի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրություն, վերլուծական, վիճակագրական աշխատանքներ,
  • իրականացնել Ակադեմիայի աշխատողների և սովորողների անձնական գործերի վարման աշխատանքների համակարգումը,
  • ապահովել ռեկտորի հրամանների պատրաստման, իրազեկման, հաշվառման և պահպանման հետ կապված աշխատանքները,
  • իրականացնել Ակադեմիայի անձնակազմիվերապատրաստման կազմակերպման և արդյունավետության գնահատման աշխատանքները,
  • ապահովել Ակադեմիայում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական ողջ թղթակցության գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպումը,
  • իրազեկել Ակադեմիայի ռեկտորին ամենօրյա փոստի և թղթակցությունների մասին,
  • ապահովել Ակադեմիայում գործավարության և փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը,
  • ապահովել գործավարության միասնական կարգի կիրառումը Ակադեմիայում,
  • համակարգել փոստային առաքման հետ կապված աշխատանքները,
  • ապահովել Ակադեմիայի ստորաբաժանումների համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ,
  • ապահովել փաստաթղթերի պահպանությունն ու օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը,
  • բացահայտել, վերլուծել և գնահատել Բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները և այլն:

 

 

Հեռ.՝ 010 22-89-34

Էլ.փոստ՝  anahit.hovhannisyan@paara.am