«Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» կրթական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման արդի միտումները՝ նպատակ ունենալով բացահայտելու տեղական (ազգային), տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների արժեքաբանությունը: Դա մագիստրանտներին հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու արդի աշխարհաքաղաքական հրամայականները՝ վերլուծելով ու կանխատեսելով տեղական, տարածաշրջանային և գլոբալ շահերի ներդաշնակ ու աններդաշնակ մարտահրավերները, ձեռք բերելու լիդերության հատկանիշներ, կատարելու քաղաքական, ինչպես նաև քաղաքատնտեսական փորձագիտություն և խորհրդատվություն (expertise, consulting), տիրապետելու հանրային դիվանագիտությանը (Public Diplomacy) և հանրային կապերի (Public Affairs) զարգացման գործիքակազմին:
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00
Տարեկան ուսման վճարը՝ 400 000 ՀՀ դրամ
Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Գայանե Նիկողոսյան, (091) 678 906
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269