Գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝
-Ակադեմիայի ուսումնական բոլոր աշխատանքների կազմակերպում և վերահսկում, ուսումնամեթոդական վարչության և ամբիոնների աշխատանքների համակարգում,-ուսումնամեթոդական աշխատանքների պլանավորում և համակարգում,
– Ակադեմիայում իրականացվող ուսումնական գործընթացի կազմակերպում և վերահսկում,-պրոֆեսորադասախոսական կազմի կողմից կատարվող աշխատանքների սահմանված ժամանակի պլանավորման և հաշվառման նորմերի հետևում,
– առկա և հեռակա ուսուցման ձևերով մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված ողջ գործընթացի համակարգում և վերահսկում,
– ուսումնական գործընթացի վերաբերյալ հիմնական խնդիրների լուծում, որոշումների ընդունում,
– Ակադեմիայում իրականացվող գիտական գործունեությանն առնչվող գործընթացի կազմակերպում և վերահսկում,
– կրթության որակի ապահովման համակարգի օպերատիվ կառավարում և վերահսկում,
– գիտական մասի զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրի առանձին բաժինների և դրա գործադրման համար անհրաժեշտ գործողությունների տարեկան միջոցառումների մշակման և հսկման աշխատանքների իրականացում,
– ասպիրանտուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի կազմակերպում և կատարման մեթոդաբանական ու որակի ապահովման տեսանկյունից վերահսկում,
– բարձրագույն կրթության ոլորտում միջազգային և առաջավոր կրթական համակարգերի կազմակերպման փորձի ուսումնասիրություն ու ներդրում,
– Ակադեմիայի գիտական գործունեության ընթացիկ և հեռանկարային ուղղությունների մշակման ապահովում,
– մասնագիտական կրթության որակի աշխատանքների պլանավորման և կազմակերպման գործընթացի հսկողություն և կառավարում,
– ասպիրանտուրայի և մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինների բովանդակային աշխատանքների համակարգում