News & Updates

Գիտական խորհուրդ

Հ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ Գիտական խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ներկայացուցչական մարմին է:

    Գիտական խորհուրդն ընդունված կարգով քննարկում և լուծում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ուսումնական, գիտահետազոտական գործունեության, նյութատեխնիկական բազայի զարգացման, պլանավորման, կառավարման և կազմակերպման խնդիրները: Ընդունում է համապատասխան որոշումներ և լիազորությունների սահմաններում հսկում դրանց կատարման գործընթացը:

 Գիտական խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման Ակադեմիայի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնյաների, ծառայողների և ուսանողների համար:

  Գիտական խորհուրդն իր աշխատանքները կատարում է նիստերի միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Խաչատուր Ղազեյան 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (գիտական խորհրդի նախագահ)

      Սոնա Պողոսյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական քարտուղար, գիտական խորհրդի նիստի քարտուղար, հոգեբ.գիտ. թեկնածու, դոցենտ

       Սեդրակ Սիմոնյան

Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

        Էդգար Ալեքսանյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

 Գայանե Հարությունյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  գիտական   աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

     Խաչատուր Բեզիրջյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու

      Արամ Աբովյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու

     Թերեզա Խեչոյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար

    Գայանե Հովհաննիսյան 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար

     Գոռ Չատինյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնական գործընթացի կազմակերպման վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

      Գորիուն Ադամյան  

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

      Վիլեն Խաչատրյան  

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  կառավարման  ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու,   դոցենտ

   Արմեն Եզեկյան 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ

   Մարիամ Մարգարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

     Լաուրա Պետրոսյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

     Արմենակ Այվազյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

     Հասմիկ Նավասարդյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչության գլխավոր մասնագետ, արհեստակցական կազմակերպության նախագահ

     Անահիտ Հովհաննիսյան
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժնի պետ

      Մելանյա Հարությունյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի  մագիստրանտ, ՈՒԽ նախագահ

    Արփինե Առաքելյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի  ասպիրանտ

     Միլենա Մկրտչյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտ

     Տիգրան Կոճիբրոյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի  մագիստրանտ

     Տիգրան Սիմոնյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի  մագիստրանտ

    Դիանա Գրիգորյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի  մագիստրանտ