Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գերմանացի փորձագետ Սերվի Նաբուուրսի այցը տարածաշրջան. հանդիպումների մեկնարկը` Կառավարման ակադեմիայից

 

 

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական «Ագրո-հիդրոտեխնիկական խումբ. կառավարում և ճարտարագիտություն» կազմակերպության անկախ փորձագետ, ագրո-տնտեսագետ Սերվի Նաբուուրսին:

Հանդիպման հիմնական նպատակը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ իրականացվող «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» ծրագրի շրջանակում արտաքին գնահատում անցկացնելն էր: Փորձագետի խնդրանքով ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրեց մանրամասներ Ծրագրով տարբեր մարզերում իրականացված վերապատրաստման դասընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով նախապատրաստական աշխատանքներին, ներգրավված թիրախային խմբերին (55 համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ), Ծրագրի բովանդակությանը, բաղադրիչներին, վերապատրաստման արդյունքի գնահատմանը:

Ակադեմիայի կողմից Ծրագրի համակարգող Մերի Մարգարյանը ևս անդրադարձավ Ծրագրի արդյունավետությանն ու դրա շնորհիվ համայնքներում առկա ձեռքբերումներին:

Փորձագետը ծանոթացավ նաև գնահատման համակարգին և ստացված արձագանքներին:

Կողմերը լիահույս են, որ, որպես համայնքների զարգացման պլանավորման առանցքային գործոն, Ծրագրի շարունակականությունն ամուր հիմքեր կարող է ստեղծել՝ բնապահպանական խնդիրներին և մարտահրավերներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու, բնական լանդշաֆտների կառավարման գործընթացներում կոմպետենցիաների և կարողությունների շրջանակն ընդլայնելու, էկոհամակարգային ծառայությունների հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները համայնքային հնգամյա զարգացման ծրագրերում ինտեգրելու խնդիրներին:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…