Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ներկայացվեց Գայդարյան ֆորումում

«Ռուսաստանը և աշխարհը համավարակից հետո». այս խորագիրն է կրում հունվարի 14-ին առցանց ձևաչափով մեկնարկած 12-րդ Գայդարյան ֆորումը, որի «Հետխորհրդային տարածքի երկրների պետական կառավարման զարգացումը» սեկցիայի աշխատանքին մասնակցում է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը հանդես եկավ զեկուցումով: Նա անդրադարձավ հետխորհրդային Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման փուլերին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարման ոլորտում կարևոր իրադարձություն էր 1994 թվականին Կառավարման դպրոցի ստեղծումը: Հետագայում վերակազմակերպվելով որպես Պետական կառավարման ակադեմիա՝ այն մեծ դեր է խաղացել և այսօր էլ շարունակում է խաղալ պետական և քաղաքացիական ծառայողների կրթության, որակավորման բարձրացման գործում:

Ա. Լոքյանը ներկայացրեց Ակադեմիայի մագիստրատուրայում ուսուցանվող մասնագիտությունները, որոնց թիվը տարեցտարի մեծանում է, խոսեց Ակադեմիայի միջազգային համագործակցության ընդլայնվող աշխարհագրության, միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին: Նաև նշեց, որ Ակադեմիայում իրականացվում է հանրային և համայնքային ծառայողների, համայնքապետերի և ավագանիների անդամների վերապատրաստում:

Նորություններ

ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտը հերթական անգամ իր գործընկեր հաստատություններին …