Եվս մեկ պիլոտային դասընթաց Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում փետրվարի 12-ին մեկնարկեց Էրազմուս+ SMARTI ծրագրի երկրորդ պիլոտային դասընթացը: Այդ կապակցությամբ աշխատանքային այցով Ակադեմիա էին ժամանել ծրագրի գործընկեր ուսումնական հաստատության` Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանից Ամանդա Մեսոնը և Քեյսի Բոմոնտը: Ներկայացնելով հյուրերին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հույս հայտնեց, որ ծրագրի հերթական դասընթացի շնորհիվ Ակադեմիան ևս մեկ քայլով կմոտնա հիմնական նպատակին` ունենալ անգլերենով դասավանդվող առարկաներ կամ կրթական ծրագիր:

«Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը` կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում պիլոտային դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու դասընթացավարներ Լուսինե Գրիգորյանին և Վիլեն Խաչատրյանին: ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի գլխավոր մասնագետ Լ. Գրիգորյանն իր ելույթը կառուցել էր «Անգլերենով դասավանդման բանավոր հմտություններ» մոդուլի շրջանակում: Ունկնդիրների քննադատական մտածողությունը խթանելու նպատակով այն զուգակցվեց նաև իրավիճակային խնդրով, որը մասնակիցների ոգևորության առիթ դարձավ:

ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վ. Խաչատրյանն էլ «Անգլերենը որպես դասավանդման միջոց` անհատական ուսուցման աջակցում» մոդուլի շրջանակում ինտերակտիվ դասախոսություն էր պատրաստել «Կյանքի նպատակների մատրիցայի ձևավորումը» թեմայով: Օգտագործելով լսարանին սիրելի դարձած «սառցակոտրուկներ»` բանախոսն ունկնդիրներին «ստիպեց» մտածել իրենց հետագա նպատակների և դրանք իրագործելու հնարավորությունների մասին:

Leave a Reply