Երկխոսություն հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շուրջ

 Հունիսի 4-5-ը Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների համատեղ տարածաշրջանային միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» (OECD SIGMA)-ի համատեղ ջանքերով: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում, ի թիվս տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, ընդգրկված էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը:

Հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում լավ կառավարումը խթանելու թեմայով մեր պատվիրակության անդամները երկխոսություն էին ծավալել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների և խորհրդարանական վարչակազմերի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի, OECD SIGMA-ի և GIZ-ի խորհրդատուների հետ:

Այս թեմայով GIZ-ի համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի, OECD SIGMA-ի և Հայաստանի միջև կշարունակվի «Արևելյան գործընկերության երկրների կառավարման առաջընթացի խորհուրդ» բազմադոնոր գործողության շրջանակներում, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է GIZ-ի կողմից՝ որպես «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի մաս:

 

Leave a Reply