Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ին դիմելու համար հայտերն արդեն ընդունվում են։

Ծրագիրը իրականացվում է Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակը և ՀՀ Ազգային ժողովը, որի միջոցով 15 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում և Ազգային ժողովի աշխատակազմի վարչություններում:

Հիմնական պարտականությունները լինելու են, սակայն չեն սահմանափակվելու`

✅ հետազոտական և վերլուծական աշխատանքներ, մեդիա մոնիտորինգ

✅Օրենսդրական գործընթացների վերաբերյալ զեկույցների և օժանդակ նյութեր պատրաստում

✅ նիստերի, հանդիպումների կազմակերպմանն աջակցություն,

✅ սոցիալական ցանցերի վարում և հաղորդակցության բարելավում,

✅ քաղաքացիների հետ աշխատանք, համայնքային հանդիպումների կազմակերպում,

✅  խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքներում աջակցություն (միջխորհրդարանական կազմակերպություներ, բարեկամական խմբեր, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն),

✅ խորհրդարանի ամենօրյա այլ աշխատանքներում ներգրավվածություն։

⏳ Ծրագրի տևողությունը – 9 ամիս և ամբողջական դրույք

Մասնակիցները ստանալու են ամսական վարձավճար՝ նվազագույն աշխատավարձի չափով։

Դիմելու վերջնաժամկետ՝  դեկտեմբերի 1, 2023թ.

Ծրագրին դիմելու և մանրամասների համար ⬇️

https://bit.ly/3MaGtuD

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի ֆեյսբուքյան էջում, որը կխնդրենք տարածեք ձեր շրջանավարտների, երիտասարդական շրջանակների, ինչպես նաև բոլոր հետաքրքրված կազմակերպությունների և անհատների շրջանում։

Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ №7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից:

Leave a Reply