Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառմանը, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 17-ին Խ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (Ալեք Մանուկյան 13)։

Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի գործողությունները` հասանելի ՀՀ հաստատությունների համար, այդ գործողությունների շրջանակներում հաջողած նախագծերը, ինչպես նաև հրապարակել շուտով մեկնարկող Էրազմուս+ 2024թ․ Առաջարկների մրցույթի նորությունները։ Միջոցառման խոսնակները կներկայացնեն մրցույթի մեկնարկի և մասնակցության պայմանների մանրամասները, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի 2021-2027թթ. առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած նախագիծ կազմելիս։

Տեղեկատվական օրվա ընթացքում կներկայացվեն հետևյալ Էրազմուս+ գործողությունների մանրամասները՝

Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը և պաշտոնական հրավերը։

Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ և Ձեր բուհի՝ ծրագրով հետաքրքրված ներկայացուցիչներին միջոցառման ընթացքում: Խնդրում ենք տեղեկացնել Ձեր գործընկերներին ևս, որ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։

Leave a Reply