Էրազմուս + SMARTI ծրագրի շրջանակում` երկլեզու ուսուցման առավելության մասին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվեց Էրազմուս + «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» SMART ծրագրի առաջին պիլոտային դասընթացը: Դասընթացի երկրորդ դասի հիմնական նպատակը «Անգլերենը որպես դասավանդման միջոց. անհատական ուսուցման աջակցում» մոդուլը բազմակողմանի ներկայացնելն էր: Դասընթացավարներին` ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, անգլերենով դասավանդող դասախոս Թերեզա Խեչոյանին և անգլերենի դասախոս Լուսինե Գրիգորյանին հաջողվեց աշխույժ մթնոլորտ ստեղծել լսարանում: Վերջինս ընդգծեց վերլուծական մտածողության և իրավիճակային խնդրի վրա հիմնված ուսուցման կարևորությունը, ապա լսարանին խիստ արդիական` անտառահատման թեմայով իրավիճակային խնդիր առաջարկեց:

Տիկին Խեչոյանը մասնակիցներին տեղեկացրեց երկլեզու ուսուցման սկզբնավորման, դրա անհրաժեշտության, առավելությունների, կոշտ և փափուկ տեսակների և այն մեթոդների մասին, որոնք հետաքրքրություն են առաջացնում լսարանում` ունկնդիրների շրջանում աշխուժություն առաջացնելով և նրանց ուշադրությունը կենտրոնացնելով ուսուցանվող նյութի վրա:

Ի դեպ, դասընթացավարի կիրառած «սառցակոտրուկների» շնորհիվ դասի մասնակիցներն անմիջականորեն զգացին այդ մեթոդների արդյունավետությունը:

Leave a Reply