Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Erasmus Days 2021 միջոցառում

 

Erasmus Days 2021 միջոցառման շրջանակում, որը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 14-16-ը,  Erasmus+ ծրագրին մասնակցած աշխարհի բոլոր համալսարանները կիրականացնեն բազմատեսակ միջոցառումներ (այս հղմամբ կարելի  է տեսնել բոլոր միջոցառումները):

Erasmus Days 2021 միջոցառման շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիան կներկայացնի LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») ծրագիրը, որի դրամաշնորհառուն և համակարգողն է եղել:

Այսպիսով՝ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ից 15:00-ն, հրավիրում ենք մասնակցելու LNSS ծրագրի շրջանակում մշակված «Ժամանակի կառավարում և աշխատանքների առաջնահերթությունների սահմանում» թեմայով ինտերակտիվ դասընթաց-քննարկմանը: Այն տեղի կունենա Ակադեմիայի 3-րդ հարկի 301 դահլիճում:

Մասնակիցները կստանան հավաստագրեր:

Մասնակցության համար հարկ է գրանցվել՝ գրելով Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մովսիսյանին ստորև նշված էլեկտրոնային հասցեով:

 

Էլ. փոստ՝ tatevikmovsisyan@paara.am

Հեռախոս՝ 010228942

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…