Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եռակողմ միավորում մեկ նպատակի շուրջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրային կառավարման ազգային ակադեմիայի («NAPA») հետ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունն օրերս կնքեցին փոխըմբռնման եռակողմ հուշագիր:

Հուշագրի  նպատակն է՝  աջակցել Հայաստանի կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում ընթացիկ բարեփոխումներին, կոռուպցիոն ռիսկի նվազմանը և կոռուպցիոն ռիսկի մասին հանրային իրազեկման բարձրացմանը, կոռուպցիայի կանխարգելման, հայտնաբերման և դրա դեմ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ քաղաքացիական ծառայողների խորացված վերապատրաստմանը, ինչպես նաև հասարակության և քաղաքացիական ծառայողների միջև հարաբերությունների բարելավմանը, կառավարման տարբեր մակարդակներում պետական պաշտոնյաների և աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների ըմբռնմանն ու պահպանմանը: Վերոնշյալ նպատակներն արդյունավետ իրականացնելու համար հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և միջազգային կառույցներին:

Ստեղծված համագործակցության շրջանակում Կողմերի մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ՝ վերապատրաստումների որակի և արդյունավետության բարձրացման ռազմավարությունը քննարկելու համար:

Համագործակցությանը կարող են միանալ նաև միջազգային այլ կազմակերպություններ և համապատասխան շահառուներ։

Համաձայնագրի գլխավոր սկզբունքը օրենքի գերակայությունը և oրենքի առջև բոլորի հավաuարությունն է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոց:

 

Նորություններ

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի…….