«Հանրային կառավարում» կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ուսումնական ծրագիրը, հիմնվելով կառավարման ոլորտում արդի նորամուծությունների, միտումների և նվաճումների վրա, «Հանրային կառավարում» կրթական ծրագրով պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են հանրային կառավարման հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատելու հանրային կառավարման բնագավառում: