Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դերախաղ-քննարկում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տասը մագիստրանտ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ «Փախստականների համաշխարհային ճգնաժամ» թեմայով դերախաղ-քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էր շուրջ 40 ուսանող տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ընտրված թեման շատ արդիական էր: Այսօր ամբողջ աշխարհում փախստականների ճգնաժամը համարվում է ամենամտահոգիչ և հրատապ լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

«ԿԱԶԱ» հիմնադրամից, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ից, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունից հրավիրված ներկայացուցիչները քննարկման առաջին մասում մասնակիցներին ներկայացրին փախստականների ճգնաժամի էությունը, իրենց կառույցների կողմից հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերը: Քննարկման երկրորդ հատվածում մասնակիցներին առաջադրվեց իրավիճակային խնդիր։ Նրանք բաժանվեցին խմբերի և դերախաղի միջոցով փորձեցին գտնել խնդրի հանգուցալուծումը իրենց գիտելիքների, խմբային բանակցությունների միջոցով և մասնագետների օգնությամբ:

Քննարկումը բավականին բովանդակալից էր: Մասնակիցները ոչ միայն ստացան նոր գիտելիքներ թեմայի վերաբերյալ, այլև հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց դիվանագիտական գիտելիքները, բանակցելու և արագ կողմնորոշվելու հմտությունները:

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….