Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասընթաց կին ձեռներեցների և քաղաքականություն մշակողների համար

 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Կանայք և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և ՄԱԿ-ի Ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի նախաձեռնությամբ գործարկված «ՏՀՏ-ն կանանց համար» (WIFI) ծրագրի նպատակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կանանց ձեռներեցությունը խթանելն է ՏՀՏ կարողությունների զարգացման միջոցով: Ծրագիրը կաջակցի կանանց ձեռներեցություն իրականացնելու հարցում տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ, կնպաստի Հայաստանի ձեռներեցների ու քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանը:

Դասընթացին մասնակցում են ՀՀ ՔԾ խորհրդի պաշտոնյաներ, նախարարությունների, գիտական և վերապատրաստող հաստատությունների, կին ձեռներեցների ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նրանց ողջունեց ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը¬

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է: Այս ոլորտը հասանելի պետք է դառնա հատկապես պետական համակարգում աշխատող կանանց: Նախաձեռնելով այս ծրագիրը՝ կազմակերպիչները նպատակ ունեն օգնելու գտնել հասարակության առջև կանգնած խնդիրների լուծումները, ամեն ինչ անել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն պաշտոններ, որոնք որոշում կայացնելու գործառույթ ունեն»:

Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ 20-րդ դարում չենք կարող արդյունավետ գործել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների և

դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Այսօր աշխատաշուկայում մենք ունենք նոր մասնագիտություններ, որոնք պահանջում են տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում: Այս առումով ողջունելի է մեկնարկող ծրագիրը, հատկապես որ այն ուղղված է կանանց կարողությունների զարգացմանը: Խոստովանենք, որ մեր հասարակության մեջ կանայք ավելի ակտիվ են, ավելի հեշտ են ելքեր գտնում դժվարին իրավիճակներից»:

WIFI ծրագրի հիմնական նպատակը տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով սոցիալապես և տնտեսապես կարողունակ ձեռնարկատեր կանանց հանրույթ ստեղծելն է: Ծրագիրն ուղղված է առկա և հնարավոր ձեռնարկատեր կանանց, որոնք ցանկանում են ամրապնդել իրենց ՏՀՏ հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև պետական առաջնորդներին ու քաղաքական կուրս մշակողներին, որոնք ցանկանում են ամրապնդել իրենց կարողությունները ձեռնարկատիրական գործունեությունում: Ըստ այդմ էլ դասընթացը կազմակերպվեց երկու զուգահեռ նիստերով՝ քաղաքականություն մշակողների համար և կին ձեռներեցների համար:

 

 

 

 

Նորություններ

Էրազմուս+ ծրագրով կրկին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում էր Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի …..