Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասախոսություններ «Էրազմուս +»-ի դասախոսների շարժունության ծրագրով

 

 

«Էրազմուս +»-ի՝ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվեցին Ռումինիայի Պիտեշտիի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետի դասախոսներ Կարմեն Նենուն և Մագդալենա Ռադուլեսկուն:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարմեն Նենուն ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի մագիստրանտների համար դասախոսություն կարդաց «Աշխատանքային իրավունք» թեմայով:

Ակադեմիայի հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ամբիոնի մագիստրանտներն ունկնդրեցին տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մագդալենա Ռադուլեսկուի դասախոսությունը «ՕՈՒՆ-ների ֆինանսավարկային, բյուջետային որակական ցուցանիշները Կենտրոնական և արևելյան Եվրոպայում» թեմայով:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման թեստավորման արդյունքները…..