Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար

  1. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝

1) «Հանրային կառավարման հիմունքներ»

2) «Կառավարում»

3) «Կազմակերպության նախագծում և զարգացում»

4) «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում»

5) «Էլեկտրոնային ծառայություններ»

6) «Էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքները և փոխգործունեությունը»

7) «Տեխնոլոգիական նորամուծությունների կառավարում»

8) «Գիտելիքահեն հասարակության տնտեսագիտություն»

9) «Հանրային կառավարման մոդելների համեմատական վերլուծություն»

10) «Ռազմավարական կառավարում»

11) «Տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն»

12) «Ցանցային կազմակերպության կառավարում»

13) «Բազմամակարդակ կառավարում և համացանցային կառավարում»

14) «Էլեկտրոնային կառավարման իրավական միջավայրը»

15) «Մեթոդական ցուցումներ ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպման համար»

 

Մրցույթը տեղի կունենա երկու փուլով:

  1. Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) դիմում Ակադեմիայի ռեկտորի անունով,

2) մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,

3) աշխատանքային գրքույկի պատճենը (բոլոր էջերը հիմնական աշխատանքի վայրի կադրային ստորաբաժանման կողմից հաստատված), անձնագրի պատճենը,

4) ինքնակենսագրություն,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),

6) տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ (առկայության դեպքում):

Սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ:

 

Դիմումներն ընդունվում են Ակադեմիայի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Երևան, Կիևյան 8, հեռ. 22-89-34):

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30·04.2015թ· ժամը 12:30-ը:

 

Մրցույթի 2-րդ փուլում ընտրված թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի:

 

Մանրամասների համար զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով, Գայանե Հովհաննիսյանին:

Նորություններ

Ի գիտություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների…