Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համակարգչային հմտություններ (խորացված)

Դասընթացի նկարագիրը

Անհատական hամակարգիչների կիրառման հեռանկարները գիտական, արտադրական, ճարտարագիտական և այլ տիպի գործունեություններում անգնահատելի է: Ուստի, մեր առօրյա պրակտիկայում այս մեքենաների հնարավորությունների հետ ծանոթացումը և օգտագործման հմտությունների ձեռքբերումը դառնում է ժամանակի պահանջ:

«Համակարգչային հմտություններ» խորացված դասընթացի նպատակն է ունկնդիրներին, բացի բազային գիտելիքներից, տալ առավել խորացված համակարգչային հմտություններ` բարդ տեքստային փաստաթղթերի ստեղծում, բանաձևերի մուտքագրում և այլն:

Դասըն­թացին հատկացված ժամաֆոնդը տրամադրվում է գործնական (լաբորատոր) պարապմունքներին:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Տեղեկություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, ժամանակակից անհատական համակարգիչների մասին
  • Օպերացիոն համակարգեր և միջավայրեր
  • Տեքստային խմբագիր MS WORD ծրագիր
  • Բարդ տեքստային փաստաթղթերի ստեղծում (ձևանմուշ, բլանկ, տեքստի մուտքագրում սյուներով, բովանդակության ավտոմատ կազմում)
  • Փաստաթղթերի ընդլայնումների փոխարկում (Convert Word To Pdf)
  • PowerPoint համակարգ
  • MS EXCEL Էլեկտրոնային աղյուսակներ
  • .xls ընդլայնումով ֆայլի փոխակերպումը .pdf ընդլայնման
  • Փնտրողական համակարգեր, սոցիալական ցանցեր
 

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝ 35.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 500.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: