Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համակարգչային հմտություններ

Դասընթացի նկարագիրը

Կառավարման բնագավառի բազմաթիվ խնդիրների լուծման ալգո­րիթմներն այնպիսին են, որ դրանց իրականացումը գործնականորեն անհնար է առանց ժամանակակից համակարգիչների կիրառման: Դա հատկապես վերաբերում է այն խնդիրներին, որոնց լուծման համար պետք է կատարել մեծ թվով գործողություններ, որի ընթացքում մշակվում են բավականաչափ մեծածավալ տվյալներ:

 «Համակարգչային հմտություններ» դասընթացի նպատակն է` ունկնդիրներին ծանո­թացնել ժամանա­կակից համակար­գիչների տեխնիկական միջոցներին, դրանց գործառութային հնարավորու­թյուն­ներին, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունք­ներին և գործնական աշխատանքների շնորհիվ նրանց համար հնարավորություն ստեղծել ձեռք բե­րելու համակարգիչներով աշխատելու հմտություններ: Դասընթացն ունի գործնական ուղղվածություն:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Տեղեկություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, ժամանակակից անհատական համակարգիչների մասին
  • Օպերացիոն համակարգեր և միջավայրեր
  • Տեքստային խմբագիր MS WORD ծրագիր
  • PowerPoint համակարգ
  • MS EXCEL Էլեկտրոնային աղյուսակներ

 

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: