«Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի կողմից:
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել «Գործարար վարչարարություն» (կառավարում) (MBA – master of business administration) մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ՝ օժտված գործարար հատվածում տեղի ունեցող գործընթացների պահանջներին համապատասխան հմտություններով և զինված կառավարման, տնտեսագիտական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ խոր գիտելիքներով։
«Գործարար վարչարարություն» կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդնեը կարող են մասնակցել ուսումնառության վճարովի համակարգին՝ անցնելով հետևյալ փուլերը՝
Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, վճարովի)
«Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք:
Տարեկան ուսման վարձը 700.000 ՀՀ դրամ է:
Դասընթացները երեկոյան ժամը 18:30-ից:
Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳ–ը (միջին որակական գնահատականը)
Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Գայանե Նիկողոսյանին՝ (091) 678 906, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00: