Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քննությունները մեկնարկել են

Հուլիսի 17-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեցին 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ փուլի ընդունելության քննությունները:

Ուրախալի է, որ Կառավարման ակադեմիայում սովորելու հեռանկարը տարեցտարի ավելի շատ դիմորդների է գրավում: Եվ պետք է ասել, որ նրանց սպասումները հիմնավորված են. Ակադեմիայում առկա են բավական մեծ թվով անվճար տեղեր, Ակադեմիան իրականացնում է ուսանողամետ կրթություն, լավագույն սովորողները անվանական կրթաթոշակ են ստանում և ամենակարևորը՝ այստեղ դասավանդում են անվանի պետական, քաղաքական գործիչներ, որոնք սովորողներին են փոխանցում և՛ իրենց փորձը, և՛ գիտելիքները, ինչի արդյունքում նրանք Ակադեմիան ավարտում են որպես աշխատաշուկայում մրցունակ կադրեր:

Կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի դիմորդները հանրապետության տարբեր բուհերի շրջանավարտներ են։ Նրանք իրենց ապագան տեսնում են պետական կառավարման համակարգում, ուստի, ավարտելով բակալավրիատը, որոշել են կրթությունը շարունակել այս կրթական հաստատությունում։ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Վիրաբ Դավթյանն ընտրել է Կառավարման ակադեմիան՝ գիտելիքները լրացնելու և հետագայում դատական համակարգում աշխատելու ակնկալիքով։ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի շրջանավարտ Նարե Գալստյանն էլ ակնկալում է Ակադեմիայում ուսանել անվճար հիմունքներով, զարգացնել հմտությունները և ձգտել մասնագիտական առաջընթացի:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան բոլորին հաջողություն է մաղթում՝ վստահ լինելով, որ ընդունելության քննությունների արդյունքում ակադեմիականների շարքերը կհամալրվեն խելացի ուսանողներով, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն պետական կառավարման համակարգում և այստեղ ստացած գիտելիքները կծառայեցնեն պետության զարգացման գործին:

 

Բարի՛ գալուստ:

 

 

 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….