Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բացահայտեցին Փարաջանովին

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանի առաջնորդությամբ կառավարման հոգեբանության առաջին կուրսի մագիստրանտներն այցելեցին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան: Այցի նպատակը սովորողներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելն էր, գեղագիտական ճաշակ ձևավորելը, Փարաջանովի բացառիկ տաղանդի դրսևորումներին ծանոթանալը: Մեծանուն հայի արվեստի հետ շփվելու անկրկնելի զգացողություններ ապրելուց բացի` մագիստրանտները հասկացան, թե որքան մեծ ներդրում է ունեցել Փարաջանովը հայ մշակույթի պատմության մեջ: Նրանք նորովի բացահայտեցին առօրյա իրերը, որոնք Փարաջանովի ձեռքով արվեստի հիասքանչ նմուշներ են դարձել:

Զարմանալի չէ, որ մեկ անգամ Փարաջանովի թանգարան այցելելուց հետո շատերը ցանկություն են ունենում կրկին ու կրկին լինելու այնտեղ: Կառավարման ակադեմիայի ուսանողներն էլ բացառություն չէին:

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց