ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

Բաց դռների օր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում
Սիրելի՛ դիմորդներ, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայանալիք «Բաց դռների օր» միջոցառմանը՝ մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին:
Դուք հնարավորություն կունենաք բացահայտելու իր տեսակով եզակի այս կրթական հաստատությունը, ծանոթանալու Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական անձնակազմի, մագիստրանտների և շրջանավարտների հետ:
Ձեզ կներկայացվեն՝
➢ ընդհանուր տեղեկություններ Ակադեմիայի մասին,
➢ մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու առավելությունները,
➢ շարժունության ծրագրերը, արտերկրում ուսանելու հնարավորությունները,
➢Ակադեմիայի միջազգային կապերն ու համագործակցությունը,
➢ կարիերայի զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները,
➢ ուսանողական կյանքը՝ իր ողջ հմայքով,
➢այլ օգտակար տեղեկություններ: