Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ԱԺ մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ պատգամավորների և ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը, որն ընդգրկված է համապատասխան աշխատանքային խմբում:

Դեռևս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել էր համագործակցության   բազմակողմ  հուշագիր՝ բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների միջև:

Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներուժը  ծառայեցնելու  խորհրդարանի  վերահսկողական գործառույթների  ամբողջական  իրականացմանը։  Այն նաև լավագույն միջոցն է՝ ոլորտում ունենալու այնպիսի գիտական ներուժ,  որը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջև ծառացած  տնտեսական խնդիրների լուծմանը:

 

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…