Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Այսօր Խաչատուր Բեզիրջյանի ծննդյան օրն է

Երբեմն ծննդյան տարեդարձը առիթ է մտորելու մեր կողքին գտնվող մարդու մասին և հասկանալու, որ գոհ ես ճակատագրից նրան ճանաչելու պատեհության համար: Երբեմն ցանկություն է առաջանում շնորհակալ լինելու մարդուց իր տեսակի, իր անցած ճանապարհի, գիտելիքների անսպառ պաշարը բոլորի հետ կիսելու, մեր կողքին իր խաղաղ ներկայության համար: Եվ ավելորդ են դառնում ամեն տեսակի ճոխ ու զարդարուն բառերն ու մեծարանքի պերճ խոսքերը…

Այսօր հենց այդպիսի մարդու` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանի ծննդյան օրն է: Մարդ, որը ոչ միայն Կառավարման ակադեմիայի, նախկինում` ՀՀ կառավարման դպրոցի առաջին հիմնադիր տնօրենն է եղել, այլև իր ավանդն է ունեցել հայոց պետականության կառուցման գործում:

Հարգարժա՛ն պարոն Բեզիրջյան, Ակադեմիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Ձեզ տարեդարձի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների իմաստուն կյանք և վստահեցնում է, որ Դուք եղել եք ու կմնաք այս եզակի կրթօջախի մեծ երախտավորը:

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………