Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ուսանողները այցելեցին կոմիտասի անվան նորաբաց թանգարան-ինստիտուտ

IMG_6628

Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊԿԱ ուսանողները, ռեկտոր Արսեն Լոքյանի աջակցությամբ, այցելեցին Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտ: Թանգարան-ինստիտուտը, որի բացումը  տեղի ունեցավ 2015թ․-ի կզբին, միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Այցելությունը շատ տպավորիչ էր և ազդեցիկ: Ուսանողները ծանոթացան Կոմիտասի կյանքի պատմությանը: Անգնահատելի է մեծն հայրենասերի գործունեության կարևորությունը։ Նրա շնորհիվ մեզ են հասել հայ մշակույթի բազմաթիվ գոհարներ:

ՈՒսանողները նաև հնարավորություն ունեցան վայելել Դալիի 2 աշխատանքները, որոնք ցուցադրված էին «Մոդեռնից դեպի պոստմոդեռն» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսում:

ՀՀ ՊԿԱ-ն խրախուսում է կրթվել ու զբաղվել ինքնակրթությամբ, ճանաչել մեր մեծերին ու շարունակել նրանց գործը. ապրել ու պայքարել հայրենիքի համար:

Նորություններ

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական…