Սեպտեմբերի 14-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպվող` քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված հերթական վերապատրաստումը, որը նախատեսված էր «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնակիցները պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողներն էին։
Այս անգամ քաղծառայողների վերապատրաստման դասընթացն անցկացվեց «Իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով:
Առկա ձևաչափով անցկացվող դասընթացը հագեցած էր ինչպես դասախոսություններով, այնպես էլ գործնական պարապմունքներով:
Դասընթացի արդյունքը և մասնակիցների ստացած գիտելիքները ստուգելու համար կազմվել էր 20 առաջադրանքից բաղկացած թեստ,
որը վերապատրաստվողները լրացրին դասընթացի ավարտին՝ առցանց ձևաչափով։