Ասպիրանտուրա առկա

  • ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ  2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

  • ԳՐԱՖԻԿ

        ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱՀԱՆՁՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՔՆՆԱՇՐՋԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

Ը    Ն     Դ     Ո Ւ     Ն     Ե     Լ     Ո Ւ     Թ      Յ      Ո Ւ     Ն

 

 

 Հ/Հ Դասիչ Մասնագիտություն Հատկացված տեղեր Ուսման վարձը
Անվճար Վճարովի
1. Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1 7 500000 ՀՀ դրամ

 

2. ԺԲ 00.02 Հանրային իրավունք 1 2 500000 ՀՀ դրամ
3. ԺԹ. 00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 2 500000 ՀՀ դրամ
4. ԻԳ.00.02  Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ 1 2 500000 ՀՀ դրամ
Ընդամենը 3 13

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը 9:00 – 17:00, իսկ մասնագիտական քննության հանձնումը` 2024 թվականի հունիսի 25-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում։

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդն անձամբ կամ նրա լիազորած անձի կողմից Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակա­վորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի պատճենը), սոցիալական քարտի պատճենը,
  1. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  2. օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
  5. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  6. զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զորակոչային տեղամասում կցագրման վկայականը և դրա պատճենը:
  7. մրցույթին մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված գումարը (5.000 ՀՀ դրամ) վճարելու վերաբերյալ անդորրագիրը։

Վճարման կարգը.

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ

ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ

Հ/Հ 900018005646

ՀՎՀՀ 00035088

Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն Ասպիրանտուրա»:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին

ք. Երևան-0028, Կիևյան 8, հեռ. (010) 22-97-37