Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեր մասին

     

 

 

      Բարի՛ գալուստ:

      Ուրախ ենք ողջունել Ձեզ Արտաքին կապերի բաժնում:

Մենք համակարգում ենք Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջազգային գործունեությունը: Մեր ջանքերն ուղղված են կառուցելու և բարելավելու Ակադեմիայի միջազգային հարաբերությունները՝ հիմնված  տարբեր միջազգային ծրագրերի և միջոցառումների վրա: Մեր գործառույթներից են.

  • հիմք ընդունելով Ակադեմիայի ռազմավարական ծրագիրը՝ ձևավորել ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային կապեր և կնքել համապատասխան համագործակցության պայմանագրեր,
  • ձեռնարկել և զարգացնել համագործակցային հարաբերություններ Ակադեմիայի և օտարերկրյա համալսարանների, հետազոտական, առևտրաարդյունաբերական  կենտրոնների և այլ հաստատությունների հետ,
  • ձևավորել և զարգացնել համագործակցային կապեր Ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության տարբեր կրթական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, կորպորատիվ ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ,
  • հյուրընկալել օտարերկրյա պատվիրակություններին և անհատներին աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև կազմակերպել Ակադեմիան ներկայացնող պատվիրակությունների և անհատների այցերն օտար երկրներ,
  • Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումներին իրազեկել և խորհրդատվություն տրամադրել տարբեր միջազգային ծրագրերի և մասնագիտական գործունեության հնարավորությունների վերաբերյալ,
  • նպաստել Ակադեմիայի ուսանողների և դասախոսների շարժունությանը: