Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արարողակարգ

Պատվիրակությունների ընդունում

Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժինը համակարգում է օտարերկրյա պատվիրակությունների և անհատների այցերը: Բաժինն աջակցում է նաև Ակադեմիայի գործընկեր հաստատությունների և այլ կրթական, հետազոտական կենտրոնների, ֆակուլտետների, դպրոցների պատվիրակությունների այցելությունների կազմակերպմանը և տրամադրում համապատասխան խորհրդատվություն (արարողակարգային ընդհանուր տեղեկատվություն և այլն):

Օտարերկրյա այն հաստատությունները, որոնք հետաքրքրված են ՀՀ պետական կառավարման ակադեմիա այցով, պետք է լրացնեն մեր պատվիրակությունների ընդունման առցանց դիմում-հայտը (online delegation request form):

 

Օտարերկրյա գործուղումներ

Բաժինը համակարգում է Ակադեմիայի այն օտարերկրյա գործուղումները, որոնք նպատակաուղղված են ընդլայնելու Ակադեմիայի միջազգային համագործակցության շրջանակները, կազմակերպելու հանդիպումներ և խորհրդակցություններ ռազմավարական գործընկերների հետ, իրականացնելու համատեղ ծրագրեր և Ակադեմիայի ռազմավարության ծրագրից բխող այլ գործունեություն:

Օտարերկրյա պետություններ գործուղումներն իրականացվում են.

Բաժինը չի համակարգում օտարերկրյա այն գործուղումները, որոնք նախատեսված են միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում:

Օտարերկրյա գործընկեր և ոչ գործընկեր հաստատություններին բաժինը կարող է տրամադրել ընդհանուր տեղեկատվություն Ակադեմիայի, գործուղման նպատակի, առկա գործընկերային կապերի մասին, ինչպես նաև օտարերկրյա հաստատության համապատասխան ստորաբաժանման կամ անհատի հետ հստակեցնել արարողակարգային խնդիրները (կամ տրամադրել խորհրդատվություն) և պատվիրակություններին նախապատրաստել հանդիպմանը հավուր պատշաճի:

Ակադեմիան ներկայացնող պատվիրակությունները կամ անհատները օտար երկիր գործուղման թույլտվություն ստանալու համար պետք է լրացնեն զեկուցագիր, իսկ գործուղումից վերադառնալուց հետո ներկայացնեն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն համապատասխան ժամկետներում:

 

Հանրային նշանակության միջոցառումներ

Ակադեմիայում կազմակերպվող հանրային նշանակության միջոցառումներ են.

Ակադեմիայի այն ստորաբաժանումները և/կամ անհատները, ովքեր պատասխանատու են վերոնշյալ միջոցառումների կազմակերպման համար, ըստ պահանջի պետք է մշակեն օրակարգի նախագիծ, ինչպես նաև պարտավոր են կազմակերպվող միջոցառման մասին նախապես տեղեկացնել Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնին իրազեկման հայտի միջոցով առնվազն 2 աշխատանքային օր առաջ: