Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Առողջապահական միջոցառումներ

Արհեստակցական կազմակերպությունն առողջապահական ծրագրի միջոցով աջակցում է աշխատակիցների բուժման ծախսերը հոգալուն: Բուժօգնության աջակցություն կարող են ստանալ այն աշխատակիցները, որոնք կներկայացնեն բժշկի տեղեկանք կամ բուժման համար նախատեսված ծախսերի կտրոն: Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև Ակադեմիայի աշխատակիցների անվճար բուժզննում:

 

Արհմիությունը հոգում է աշխատակիցների առողջության մասին

PicMonkey Collage

Արդյունավետ աշխատանքի ամենակարևոր նախապայմանը աշխատակիցների առողջությունն է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական  միությունը հանդես եկավ նախաձեռնությամբ. Ակադեմիայի աշխատակիցների համար հնարավորություն ստեղծվեց արհմիության միջոցների հաշվին անցկացնել արյան հետազոտություն: Այս հարցում արհմիության գործընկերը դարձավ «Ալֆա լաբ» ախտորոշիչ լաբորատորիան, որի մասնագետները հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊԿ ակադեմիայում էին: Հետազոտության ենթարկվեցին Ակադեմիայի 40-ից ավելի աշխատակիցներ:

Սա ՀՀ ՊԿ ակադեմիայի արհմիության հերթական նախաձեռնության միայն առաջին փուլն էր: Աշխատակիցների առողջությունը այսուհետ մշտապես լինելու է արհմիութենական կազմակերպության հոգածության առարկա:

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց