Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ողջույնի խոսք

lauraԼաուրա Պետրոսյան

Արհեստակցական կազմակերպության նախագահ,

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ

 

Սիրելի՛ աշխատակիցներ

Ողջունում եմ ձեզ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ինտերնետային կայքի նորաստեղծ էջում, որտեղ այսուհետ դուք կարող եք գտնել Ակադեմիայի արհեստակցական կազմակերպության վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկությունը: Հուսով եմ, որ կապահովեք նաև ձեր ակտիվ մասնակցությունը մեր թիմի աշխատանքներին և կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումներին:

Վստահեցնում եմ, որ Կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպությունը կանգնած է Ակադեմիայի աշխատողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողքին և պատրաստ է աջակցելու նրանց աշխատանքային, իրավական և սոցիալական պաշտպանության հարցերում:

Պետականության կերտման դժվարին և պատասխանատու ժամանակաշրջանում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքում արհմիությունների դերն ավելի է կարևորվում. հասարակական այս կառույցների ուսերին է դրված աշխատավորների իրավունքների պաշտպանության գործառույթը: Այսօր արհմիությունների դերը վերաիմաստավորվում է՝ որպես աշխատավորների աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց, որը պատրաստ է լուծում տալու աշխատավայրում առաջացած ցանկացած խնդրի և կարգավորելու գործատու-աշխատող հարաբերությունները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպությունը գործում է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ՊԿԱ արհեստակցական կազմակերպության կանոնադրության շրջանակներում:

Մեծ սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին և հարցերին:

 

Հարգանքով՝ Լ. Պետրոսյան

Նորություններ