Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016/2017թթ. ընդունելության մրցույթի հայտարարություն

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ ենք Ձեզ ուղարկելու Ռոբերտ Բոշ հիմնադրամի եւ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբիրականացվող կատարելագործման միջազգային ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016/2017թթ.ընդունելության մրցույթի  հայտարարությունը:

Կից կգտնեք քոլեջի տնօրեն, Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնաթող փոխնախագահ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենի անձնական նամակըմանրամասն տեղեկատվությամբ եւ գերմաներեն բուկլետը:

Խնդրում ենք Ձեզ մասնակցել քոլեջի մրցույթին կամ աջակցել մրցույթի հայտարարությունը հնարավոր դիմորդներին կամ հետաքրքրությունունեցողներին փոխանցելու  գործում եւ, հնարավորության դեպքում, մրցույթի մասին հուշում տեղադրել Ձեր կայքում:

Մրցույթին մասնակցել կարող են գերմանախոս երիտասարդ ղեկավար ուժեր Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից,Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից, ովքեր աշխատում են հանրային ոլորտում (կառավարչություն, հանրօգուտ կազմակերպություններ) կամտնտեսությունում:

Քոլեջի եւ առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.goerdeler-kolleg.de կայքում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 22.02.2016թ.:

Հարցերի դեպքում դիմեք խնդրեմ քոլեջի ղեկավար Լեա Սոֆի Դեվորեթցկուն Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցությունում:

Հեռախոսային հարցումները (գերմաներեն եւ անգլերեն). 0049 30 25 42 31 47

Գրավոր հարցումները (գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն). goerdeler-kolleg[at]dgap.org

 

Խորին շնորհակալությամբ եւ բարեկամական ողջույններով՝

 

Քլեյր Լուցիա Լայֆերտ

Program Officer

Carl Friedrich Goerdeler Kolleg for Good Governance

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…