Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Առցանց կլոր սեղան «Մասնագիտական քաղաքացիական ծառայությունը և տեխնիկական և մասնագիտական կրթությունն ու ուսուցումն(TVET) Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում

  

 

Օգոստոսի 30-ին կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամի՝ «Մասնագիտական քաղաքացիական ծառայությունը  և տեխնիկական և մասնագիտական կրթությունն ու ուսուցումն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում առաջին առցանց կլոր սեղան-հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Չորսամյա ծրագրի նպատակը ծրագրի գործընկեր երկրների հանրային ծառայության համակարգերում վերապատրաստման դասընթացների միջոցով բարեփոխումներ և որակական փոփոխություններ կատարելն է:

Ծրագրի գործընկերը Արևելյան գործընկերության երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊԿԱ թիմի կազմում էին Արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, Գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը, Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը և Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Լաուրա Պետրոսյանը:

Հանդիպման առաջին հատվածում Ծրագրի գործընկեր երկրների հանրային ծառայության ոլորտում վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրների հանրային ծառայության ոլորտում ընթացող բարեփոխումների, հիմնական մարտահրավերների, սահմանված առաջնահերթությունների և ծրագրերի մասին:

Հայաստանի հանրային ծառայության ոլորտը և համապատասխան վերապատրաստման ծրագրերը ներկայացրեց Ակադեմիայի գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը՝ անդրադառնալով ոլորտում Ակադեմիայի կենսական դերակատարությանը, ձեռքբերումներին և իրականացրած ծրագրերին:

Հանդիպման երկրորդ հատվածում անցկացված աշխատաժողովի ընթացքում չորս խմբի բաժանված մասնակիցները ներկայացրին իրենց տեսլականը և կարծիքները ծրագրի շրջանակում նախատեսված վերապատրաստման դասընթացների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կիրականացվեն վերապատրաստումներ հետևյալ թեմաներով.

 

 

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր …