Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Առցանց հանդիպման օրակարգում Արցախի հիմնախնդիրներն էին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների առցանց հանդիպման թեման Արցախի Հանրապետության հիմնախնդիրներն էին:

Մայիսի 14-ին կայացած հանդիպման ընթացքում քաղաքագետը խոսեց Արցախի Հանրապետության կարգավիճակի, վարվող ներքին ու արտաքին  քաղաքականության, զարգացման հիմնախնդիրների մասին։

Ուսանողները հայտնեցին իրեն տեսակետները և ստացան հուզող հարցերի պատասխանները։

Առցանց հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ։

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալու նպատակով հետևեք կայքէջի հրապարակումներին։

Նորություններ

Սեպտեմբերի 6-ին` ժամը 12:15 րոպեին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «հրդեհ» էր բռնկվել: Ակադեմիայի ողջ անձնակազմը և այդ պահին շենքում գտնվող ուսանողներն անմիջապես տարհանվեցին…