2023 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի (ՄԹ) համագործակցության արդյունքում Ակադեմիայի և SMARTI ծրագրի 4 գործընկեր համալսարանների ուսանողները մասնակցեցին Ջոն Մուրսի անվան համալսարանի կողմից «Համագործակցային առցանց միջազգային ուսում (Collaborative Online International Learning)» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին առցանց դասին: Հայաստանյան ուսանողները քննարկումներին մասնակցում էին Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի (ՄԹ), YPC միջազգային քոլեջի (Մալայզիա) և Հարավային Բրետանի համալսարանի (Ֆրանսիա) ուսանողների հետ:
Համագործակցային առցանց միջազգային դասը վարում էին Ամանդա Մեյսոնը (ՄԹ), Թերեզա Խեչոյանը (Հայաստան), Էսթեր Գեդեոնը (Ֆրանսիա) և Ֆարրահ Ռոբերտը (Մալայզիա):
Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկիրը, բուհը, իր հեռանկարային նպատակները, նաև՝ թե ինչպես պետք է ներկայացնել իրեն հարցազրույցների ժամանակ՝ շեշտը դնելով իր լավագույն հատկանիշների վրա:
Այսպիսի դասերը և քննարկումները զարգացնում են ուսանողների՝ անգլերենով հաղորդակցության և ինքնաներկայացման հմտությունները, նպաստում են միջազգային կապերի ստեղծմանը և ընդլայնմանը: Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին այցելել Հայաստան և ծանոթանալ մեր երկրի մշակույթին և խոհանոցին:
Այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն: